
«Հայաստանում ինտենսիվ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, բայց առ այսօր չունենք հարուցված քրեական գործ ապօրինի հարստացման մասով»: «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ այս մասին ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Քրեական գործեր չկան, այնինչ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացված է: Եվ ինձ ոչ ոք չի համոզի, որ այս մեկ տարում չեն եղել ապօրինի հարստացած պաշտոնյաներ, իսկ ո՞ւր են քրեական գործերը: Ավելին, դեֆիցիտ է զգացվում շահերի բախման առումով: Մենք տեսնում ենք, որ որոշ պաշտոնյաներ, այսօր էլ լինելով իշխանությունում, իրար հետ բարեկամական կապերի մեջ են: Հույս ունենանք, որ դա երկար չի տևի, ըմբռնումով մոտենանք, որ անցումային շրջան է», ասել է Իոաննիսյանը:
Նա նշել է, որ այսօր երկրում ունենք սուպերվարչապետություն: «Ինչ-որ պահի դա լավ է, երբ դու խնդիր ունես իշխանությունը վատ մարդկանցից ազատագրելու: Բայց երկարաժամկետ կտրվածքով դա վատ է, որովհետև բացակայում է իշխանությունների հակակաշռումը»,- հավելել է նա: