Հայերեն


«Իսկապես դեպքի պահին եղել եմ մայրուղու վրա». ինչ է պատմում Մասիսի քաղաքապետը

Հասարակություն

 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, որի շրջանակներում նա ձերաբակալվել էր, բայց հետո ազատ արձակվել:

«Ժողովուրդ»

 

– Պարո՛ն Համբարձումյան, կարծես թե վերջին ամիսներին դարձել եք Հայաստանի ամենահայտնի քաղաքապետը, ում անունն ամենաշատն է շրջանառվում մամուլում և սոցիալական ցանցերում, իսկ բոլոր այդ պատմությունները սկանդալների հետ են կապված:

– Անկեղծ ասած` արդեն հոգնել եմ ամեն անգամ նույն բանը կրկնելուց, միևնույնն է, եթե հիմա հերթով անդրադառնամ իմ անձի հետ կապվող դեպքերին կամ, ավելի ճիշտ, դրանք հիմնավոր կերպով հերքելուն, ապա զանգելու են ձեր մյուս գործընկերենրը և նույն թեման սկսելու են շահարկել: Միգուցե ամբողջ խնդիրն այն է, որ ես բարեխղճորեն կատարել եմ իմ աշխատանքը, իմ քաղաքի հոգսերով եմ ապրել ու քիչ ուշադրություն եմ դարձրել իմ աշխատանքը ներկայացնելուն, ինչը ստիպել է Մասիսից և մեր մարզից դուրս բոլորին հիշել միայն իմ բարեկամների ու ազգակցական կապերի մասին. թերևս սկսեմ ավելի ակտիվ շփվել ԶԼՄ ների ներկայացուցիչների հետ:

– Այսինքն` պնդում եք, որ, օրինակ, Էրեբունու դեպքերի հետ կապ չունե՞ք:

– Ես ոչ միայն կապ չունեմ, այլև զարմանում եմ, որ մարդիկ այդ դեպքերը կապում են իմ անվան հետ, ի՞նչ եք կարծում, առաջնային մանդատով քաղաքապետ դարձած մարդը պետք է դուրս գար և տուրուդմփոց սարքեր ցուցարաների հետ, չե՞ք կարծում, որ այդ մակարդակի իջնելը ոչ միայն հակաիրավական է, այլև հակաբարոյական, քաղաքապետը պետք է մնա իր դիրքում, և ես իմ դիրքում եմ:

– Փաստորեն Ձեզ լավ քաղաքապետ եք համարո՞ւմ:

– Խնդրում եմ, գոնե մեկ–մեկ գալ Մասիս ու տեսնել կատարած աշխատանքը, ծանոթանալ ծրագրերի հետ: Լումա–լումա փող ենք հավաքում, որ քաղաքում մի հարց լուծենք, մի քիչ գեղեցկացնենք, մարդիկ չձգտեն ժամանակ անցկացնելու համար գնալ այլ քաղաքներ, կարող եմ ասել` կոռուպցիոն երևույթների ռիսկերը գրեթե զրոյական են, իսկ ԶԼՄ ներն ու սոցցանցերի շատ օգտատերեր հերիք չի չեն ասում` լավ գոնե աշխատում է, այլ իմ անձը ներքաշում են պատմությունների մեջ, որի հետ ես կապ չունեմ: Օրինակ` Դուք քանի՞ անգամ եք եղել Մասիսիում ու քանի՞ անգամ եք շփվել մասիսցիների հետ:

– Առիթ չեմ ունեցել:

– Բա դե տեսնո՞ւմ եք, միայն սոցցանցերից ու անհայտ ծագման լրատվամիջոցներից եք տեղեկություններ ստանում, դրա համար էլ նման սխալ տպավորություն ունեք:

– Պարո՛ն Համբարձումյան, խոսքը միայն Էրեբունիում տեղի ունեցած դեպքերի մասին չէ, տեսագրություն կա, որտեղ երևում եք Արտաշատ–Երևան մայուղու վրա հավաքաված բազմության հետ:

– Այդ օրն իսկապես եղել եմ, այս պահին թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, բայց գնացել էի որպես Մասիսի քաղաքապետ, և այնտեղ մեծ թվով մասիսցիներ ևս կային, գնացել եմ, որպեսզի իրավճակը հանկարծ անվերահսկելի չդառնա, ես փորձել եմ հանգստացնել կրքերը ու, կարծես թե, դա ինձ հաջողվել է, որի համար հերթական անգամ ոչ թե դրական խոսքեր լսեցի, այլ մեղադրանքներ:

– Լավ, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ոստիկանություն հրավիրելը, դատախազության հայտարարությունը և իրավապահների պահվածքը:

– Այդ մասով մեկնաբանություններ տվել եմ, ես պնդել ու պնդելու եմ, որ ենթադրյալ քրեորեն պատժելի գործողության կամ արարքի մասնակից չեմ եղել: Իրավապահների աշխատանքը հարգել և հարգում եմ, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում ամեն կերպ աջակցել նրանց, եթե նորից հարցեր կլինեն, պատրաստ եմ դեպքերի ցանկացած ընթացքին, գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությոնները:

– Նոր կառավարության հետ աշխատել պատրաստվո՞ւմ եք:

– Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ասեմ ավելին, պարտավոր եմ հանուն իմ քաղաքի ակտիվորեն աշխատել կենտրոնական իշխանությունների և մարզպետարանի հետ, ընդհանրապես համայնքների ղեկավարներս առաջնային մանդատ ստացած մարդիկ ենք և ժողովրդի առաջին դարդուցավը տեսնողը մենք ենք, մեզ հետ հույսեր շատ են կապում և հուսով եմ` նոր կառավարությունը Մասիս քաղաքի խնդիրները լուծելու ավելի շատ հնարավորություն կունենա: Իսկ հանդիպում դեռ չի եղել:

Լիլիթ Ավետիսյան

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված