Տղամարդու դեմ դատական հայց են ներկայացրել․ նա դստերը ստիպել է կաղամբ ուտել
ԱշխարհԿանադայի Քվեբեկ նահանգի բնակչի նկատմամբ տուգանք են սահմանել և հասարակական աշխատանքների դատապարտել։ Նա 8-ամյա դստերը թույլ չի տվել հեռանալ սեղանի մոտից, մինչև վերջինը չուտի բրյուսելյան կաղամբը։ Արդյունքում երեխան 13 ժամ ափսեի առջև է նստել, հաղորդում է CTV News-ը։
42-ամյա հայրն այդ ընթացքում դստերը թույլ չի տվել զուգարան գնալ, իսկ երբ նա այլևս չի կարողացել համբերել և տեղում է հոգացել կարիքները, նա նրան թույլ չի տվել հագուստը փոխել։ Երեխան ի վերջո համաձայնել է ուտել ափսեի պարունակությունը։ Ուտելուց հետո նա փսխել է, և միայն այդ ժամանակ է հայրը դստերը թույլ տվել փոխել հագուստը և լոգանք ընդունել։
Հաջորդ օրը տղամարդն այդ մասին պատմել է նախկին կնոջը՝ դստեր մորը, որը դա ծաղրանք է համարել։
Քվեբեկի դատավորը միջադեպն աննորմալ և տագնապալից է անվանել։