Մեգան Մարքլի ինտիմ լուսանկարները կարող են խանգարել` շահել դատը
ԱշխարհԱրքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի 2013 թվականին համբուրգերների գովազդի շրջանակներում արված անկեղծ լուսանկարները կարող են խանգարել թագավորական ընտանիքի մեկ այլ անդամի՝ դուքս Վիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին շահել դատական գործն ընդդեմ Closer ամսագրի։
Այս մասին գրում է «OK» պարբերականը։
Դատական գործի համար առիթ են հանդիսացել Միդլթոնի՝ պապարացիների կողմից արված ինտիմ լուսանկարները՝ Վիլյամի և Քեյթի հանգստի ժամանակ Ֆրանսիայի հարավում։
Որպես բարոյական փոխհատուցում ամսագրին պարտավորեցրել են Միդլթոնին 100 հազար եվրո վճարել։
Իրենց հերթին, պարբերականի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը, հիմնվելով Մարքլի լուսանկարի վրա։
Պաշտպանական կողմը տարակուսում է, թե ինչու, երբ հայտնիները ուզում են անկեղծ լուսանկարներ, դրանք կարելի է հրապարակել, երբ չեն ուզում՝ չի կարելի։