Ոստիկանության անակնկալ այցը գիշերային ժամանցի վայրեր․ տեսանյութ
ԱմենաընթերցվածՈստիկաններն այցելել են գիշերային ժամերին գործող ժամանցի վայրեր՝ պատասխանատուներին զգուշացնելու խստագույնս պահպանել համակեցության կանոնները, գործունեությունն այնպես ծավալել, որ անհանգստություն չպատճառեն հարեւանությամբ ապրողներին: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Ոստիկաններն այցելել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող ժամանցի վայրեր, որոնց թիվն 80-ից ավելի է:
Ոստիկանները ժամանցի վայրերի պատասխանատուներին զգուշացրեցին, որ 23:00-ից մինչեւ առավոտյան 7:00 պահպանել լռություն՝ բացառելով հրավառություններն ու բարձր երաժշտությունը, անչափահասներին խմիչք ու ծխախատո վաճառելը:
Պարզվել է, որ 5 ժամանցի վայր չունի 24:00-ից գործունեություն ծավալելու իրավունք, նրանց գործունեությունը կասեցվել է: