37-ամյա հայուհին թեժացնում է վիճակը․ Կիմը ծովից կիսամերկ լուսանկար է հրապարակել
ԱմենաընթերցվածՄոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի թողնում իր Instagram-ի հետեւորդներին իրեն շատ երկար կարոտել: Այս անգամ նա կրքոտ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի story բաժնում, որում տեղ գտած ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ:
Ամառվա այս տապին 37-ամյա հայուհին էլ ավելի է թեժացնում միջավայրը: Նա հրապարակել է լուսանկար, որտեղ գտնվում է ծովափին: Քիմը նաեւ մակագրել է լուսանկարը: Անգլալեզու մեկնաբանությունը այն մասին է, թե ինչպես է պետք փորձարկումներ անել վարսերի հետ ծովափին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր իր շնորհիվ ազատ արձակված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ, ինչի մասին տեղեկացրել էր իր բաժանորդներին Twitter-ում։ Անբեկանելի փաստ է դառնում այն, որ Քիմ Քարդաշյանը հաստատուն քայլերով դառնում է մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը: