Հայերեն


«Լավ ենք անում»

Քաղաքականություն


Բավական է՝ որևէ լրատվամիջոց հրապարակում պատրաստի կամ սոցցանցերում որևէ օգտատեր գրառում կատարի այն մասին, որ նոր իշխանությունները այս կամ այն վրիպումն են թույլ տվել, այս կամ այն բարեկամին, հարազատին են պաշտոնի նշանակել, նույնիսկ օրենք են խախտել, իսկույն հանդիպում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր անպայման, կուրորեն պաշտպանելու մոլուցքով արձագանքում են, թե՝ «լավ են արել»: Այսինքն, եթե այս իշխանությունները հասարակության լայն շերտերի վստահությունն են վայելում, ուրեմն նրանց ամեն ինչ կարելի է: Իսկ եթե որևէ մեկը համարձակվի հակաճառել, թե նախկիններն էլ նույն բաներն էին անում ու արժանանում դաժան քննադատության, սատելիտների «մատյան գունդն» անմիջապես գրոհի է անցնում ոչ պակաս անհեթեթ ձևակերպմամբ՝ «մի համեմատեք»: Արձագանքենք մոդայի հանգվույն՝ իյա, իրո՞ք...
Նման դեպքերում ուզում ես հասկանալ՝ այս մարդիկ իսկապե՞ս վստահ են իրենց ասածների մեջ, թե՞ էյֆորիկ տրամադրություններն առայժմ գերիշխող են: Ընդ որում, շատ ավելի դժվար է, եթե գործ ունես վերջին հանգամանքի հետ, որովհետև որոշակի համոզմունքներ կամ պատկերացումներ ունեցողին, եթե հատկապես որոշակի ադեկվատության նշույլներ ունի, կարող ես բացատրել մի շարք ճշմարտություններ: Օրինակ, որ ոչ մեկի արյունը կապույտ չէ, որ նույն իրենց պաշտպանած իշխանությունները միշտ հայտարարել են, որ բոլորը հավասար են, և ոչ ոք ավելի հավասար չէ, քան մյուսները, որ սխալը սխալ է՝ անկախ նրանից՝ ում կողմից է դա արվում, քանզի այդ սխալները չբարձրաձայնելու, չշտկելու արդյունքում ուղղակի զբաղված կլինենք դրանց կուտակմամբ, ինչը անում էին նախորդները, և վերջապես՝ որ ջայլամային քաղաքականությամբ ոչ իշխանություններին օգուտ կլինի, ոչ էլ, առավել ևս, երկրին: Իսկ եթե դեռևս էյֆորիկ տրամադրություններն են գերիշխողը, ապա այստեղ ոչինչ չի օգնի, որովհետև իսպառ բացակայում է սառը դառողությունը, մտածելու տարրական ունակությունը:
Երբ երեխաները մի չարություն են անում, ու երբ նրանց հարցնում ես, թե ինչու են այդպես անում, հաճախ ուղղակի փաստարկ կամ պատճառաբանություն չեն ունենում: Արդյունքում կամ գլխուխները կախում են, կամ, եթե առավել անդաստիարակ են, ուղղակի ասում են՝ լավ եմ արել: Բայց շոյում են միայն նրանց գլուխը, ովքեր ներողություն են խնդրում ու այլևս սխալները չեն կրկնում: Մյուսներին նվազագույնը անկյուն են կանգնեցնում...

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված