Մոսկվայում սպանված անձանցից մեկը Սամվել Ալեքսանյանի հետ կոնֆլիկտ ունեցած Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է
ՀասարակությունNewsBook-ի տեղեկություններով` երեկ Մոսկվայում սպանված երկու անհայտ անձանցից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է:
Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր և ժամանակ առաջ նրան մեղադրում էր իրեն ազատությունից ապօրինի զրկելու և գումարներ պահանջելու մեջ:
Այնուհետև նույն Իսրայելյանը հանդես եկավ մի շարք իրարամերժ հայտարարություններով, որոնք, ըստ էության, հերքում էին իր մեղադրանքները:
Նշենք նաև, որ երկրորդ անձը Ճուտ մականվամբ նույնպես Մալաթիայի բնակիչ Էդուարդ Նշանայանն է: