Շվեդ գիտնականների մի խումբ ուսումնասիրել է սուրճի և կոֆեին պարունակող ըմպելիքների ազդեցությունը սրտի խնդիրներ ունեցող անձանց առողջության վրա, գրում է MedicalDaily-ն։
ԱՄՆ-ի և սկանդինավյան երկրների 250 հազար բնակիչների նկատմամբ դիտարկումները տևել են մոտ 12 տարի։ Գիտնակաները հարցում են անցկացրել նրանց սուրճ խմելու հաճախականության մասին և հետևել են նրանց սրտի և անոթների աշխատանքին։
Հարցվողների մոտ 9 տոկոսը տառապել են նախասրտային առիթմիայից, որը ամենատարածված սրտային հիվանդություններից մեկն է։
Պարզվել է, որ սուրճը որևէ կերպ չի վատացրել նրանց ինքնազգացողությունը և չի ազդել անոթների վրա։
Այնուամենայնիվ, ըստ գիտնականների, սրտային սուր հիվանդությունների դեպքում պետք չէ չարաշահել սուրճը։
Օրական 1-3 բաժակ սուրճը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։