Ամերիկացի գիտնականները կարծում են, որ խնձորն օգտակար է առողջության համար: Ֆլորիդայի համալսարանի մասնագետների կարծիքով տևական ժամանակահատված օրական մեկ խնձոր ուտելու դեպքում օրգանիզմն ավելի լավ կգործի:
Խնձորը պարունակում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են ֆլավոնոիդը և պոլիֆենոլը, որոնք դանդաղեցնում են օքսիդացման գործընթացներն օրգանիզմում: Այսպիսով խնձորը կարող է դրական ազդել օրգանիզմի ծերացման գործընթացի և սիրտ-անոթային համակարգի վրա:
Գիտնականները խորհուրդ են տալիս խնձորն ուտել չորացրած, քանի որ այն կարող է օգնել նաև օրգանիզմում խոլեստերինի մակարդակի կարգավորմանը: