Միքայել Շարաֆյանի ամուսնությունը եւ առաջիկա հարսանիքը
Life2017-ին դերասան Լեւոն Շարաֆյանի ընտանիքը Հայաստան էր եկել՝ որդու՝ Միքայելի նշանադրության առթիվ: Դիզայների սիրելին՝ Նարեն, արդեն Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ առաջիկայում նախատեսված է զույգի հարսանիքը: Իսկ մինչ այդ նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները:
«Մայիսի 28-ին Նարեն տեղափոխվեց ԱՄՆ: Եվ երբ Լաս Վեգասում հանգստանում էինք, որոշեցինք առիթից օգտվել եւ ամուսնանալ Ամուսնությունների աշխարհի մայրաքաղաքում: Մեր ԶԱԳՍ-ի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին, որից հետո մեծ խնջույք չենք արել՝ սպասելով հարսանիքին»,-BRAVO.am-ին պատմել է Միքայելը:
Դիզայները նշել է, որ երջանիկ են եւ պատրաստվում են օգոստոսի 3-ին կայանալիք հարսանիքին: Մեր հարցին՝ հնարավոր է հենց ինքը մոդելավորի կնոջ հարսանեկան զգեստը, Միքայելը պատասխանել է.«Շատ կցանկանայի ինքս ստեղծել այն, բայց չհասցրի ժամանակի սղության պատճառով, քանի որ այս շրջանում նախագծերը շատ են»:
Նա խոստացել է հարսանիքի հետաքրքիր մանրամասները վստահել BRAVO.am-ին, նաեւ ասել է, որ բազմաթիվ հյուրեր են ունենալու աշխարհի տարբեր անկյուններից:


