Համացանցում են հայտնվել խոշոր լճի գոլորշիացման բացառիկ կադրերը
ԱշխարհԳեղատեսիլ լիճը, որ հայտնի է նաև որպես Կա Վայ Պելե, առաջացել է 400 տարի առաջ:
Ընդամենը 90 րոպեում Կիլալուեա հրաբխի շիկացած լավան չորացրել է Մեծ Կղզում գտնվող Գրինլեյք քաղցրահամ լիճը:
Հավայեցիների առեղծվածներում հենց այս լիճն է առաջինը այցելում հրաբուխների աստված Պելեն:
Կիլաուեա հրաբուխը ժայթքել է մայիսի առաջին օրերին: Այդ ժամանակվանից ի վեր մարդկանց զանգվածային տարհանում է տեղի ունենում:
Աղետը հարյուրավոր շենքեր է ոչնչացրել: Սակայն բնակիչները վախենում են ոչ միայն շիկացած լավայից, այլև թունավոր գազերից, որոնք կուտակվում են օդում: