Հայերեն


«Մեղքը ձեր վիզը»

Քաղաքականություն

Беда приходит не одна: Ռուսական այս հայտնի ասացվածքը կարելի է վստահաբար դիտարկել Հայաստանի քաղաքական կյանքի այս շրջափուլում։ Կարելի է արձանագրել, որ երբեք մեր երկիրը այսպիսի հուսահատ իրավիճակում չի եղել։ Ընդ որում, բոլոր առումներով։ Քաղաքական իշխանության դեպրեսիան քանի գնում ավելի է խորանում, հակադիր ճամբարում առհասարակ ցայտնոտային իրավիճակ է, և նույնիսկ ուժ չկա ոտքի կանգնելու։ Դրան գումարած արտաքին մարտահրավերներն ու օրեցօր սեղմվող Ղարաբաղի հարցը կարծես թե մեծացնում են մի նոր «Ավարայրի» հավանականությունը։ Օգոստոսին սպասվում է Սերժ Սարգսյան — Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Մի քանի օրվա ինտերվալով Ռուսաստանի նախագահը հանդիպելու է նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ՝ քննարկելու Մոսկվա-Թեհրան-Բաքու հարաբերությունները, որոնց արդյունքում շատ հավանական է, որ նոր տնտեսական ու քաղաքական առաջարկներ կյանքի կոչվեն այդ երկրների համակգործակցության ձևաչափում։ Մեր մասով՝ բնականաբար երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, խոսակցության թեման կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ռուսաստանը, անկախ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատից, մշտապես եղել է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գլխավոր դերակատարը։ Տարիներ շարունակ հայ և, ինչու ոչ, նաև միջազգային մյուս քաղաքական տնտեսական շրջանակներում քննարկման առարկա է դարձել և հետո նաև արմատացել այն տեսակետը, թե Ռուսաստանին ձեռնտու է կոնֆլիկտի երկարումը, և նրա քայլերն ուղղված են ոչ թե այն հանգուցալուծելուն, այլ հակառակը՝ վիժեցնելուն և խեղաթյուրելուն, որպեսզի կարողանա երկար ժամանակով իր ազդեցությունը պահել հակամարտող երկրների նկատմամբ։ Ինչ խոսք, սա միգուցե իրականություն է, միգուցե միֆ, միգուցե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ենթադրենք սակայն, որ հենց այդպես է որ կա։

Այսօր աշխարհաքաղաքական իրադարձությունները զարգանում են սրընթաց արագությամբ։ Իրավիճակները փոխվում են շատ կտրուկ, և ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, տեղում չեն մնում, և այս կամ այն չափով առնչվում են գեոպոլիտիկ իրավիճակներին։ Միգուցե այս երկրները որոշում կայացնող ու ընդունող չեն, սակայն չեն կարող չազդվել տարածաշրջանում կամ դրա հարևանությամբ տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։ Հետևաբար Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ, օրինակ, Հայաստանը օրերից մի օր կարող է թոթափել «ռուսական լուծն» ու գնալ արկածախնդրության՝ ասենք սերտացնելով կապերը Արևմուտքի հետ։ Նույնը նաև Ադրբեջանի մասով։ Նավթը իհարկե հզոր խաղաքարտ է մանևրելու համար, սակայն ոչ ոք չի ասել, որ դա հավերժ է լինելու։ Ադրբեջանում նույնպես սա շատ լավ հասկանում են։ Իմիտացիան, թե այս դեպքում կողմերից մեկը կկորցնի Լեռնային Ղարաբաղը, այս դեպքում կարող է դառնալ երկրորդական։ Ի վերջո, կոնֆլիկտում ներգրավված են նաև այլ գերտերություններ, ու պարզ չէ, թե նրանց բացակայության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ արդյոք չէին կարողանա լեզու գտնել և պայմանավորվել։ Ինչևէ, Ռուսաստանը սա շատ լավ հասկանում է, և Պուտինի վերջին հայտարարությունը առ այն, որ Մոսկվան չի փորձելու կողմերից որևէ մեկին ինչ-որ զիջումներ պարտադրել՝ հաշվի առնելով այդ երկրների ներքին լսարանի բացասական վերաբերմունքը փոխզիջումների նկատմամբ, կարելի է եզրակացնել, որ չցանկանալով կորցնել կողմերից որևէ մեկին՝ Ռուսաստանը վերջինն է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և, կոպիտ ասած, լվանում է ձեռքերը ԼՂ հարցի այս շրջափուլում, հայտարարելով մոտավորապես հետևյալը․ «Մեղքը ձեր վիզը»։ Սա նշանակում է, որ խաղաքարտին դրվում է բացառապես ամեն ինչ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի մասով։ Սրանից բխում է, որ կամ մոտ ապագայում կսկսվեն պատերազմական այնպիսի գործողություններ, որոնց նմանը դեռ չի եղել նույնիսկ 1992 թվականին, և որի արդյունքում կորուստներն անսահմանափակ կլինեն, կամ վերջիվերջո կողմերը կգիտակցեն այս ամենի հավանականությունն ու ինչ-որ եզրահանգման կգան արդեն երկուստեք ֆորմատում։ Անկախ ամենից՝ ակնհայտ է, որ Հայաստանը այս ռաունդին մոտենում է թուլացած ու հսկայական կորուստներով։ Ներքին բախումներն ու վերջին իրադարձությունները էլ ավելի մեծացրին հանրության և իշխանության միջև խորը անդունդը, և եթե ապրիլյան քառօրյան նախադեպ էր, ու հասարակությունը ոտքի կանգնեց, ապա քառօրյայի արդյունքները վերլուծելուց ու հասկանալուց հետո շատ դժվար է լինելու իշխանության համար՝ հանրության մոբիլիզացման գործում։

Մի խոսքով իրավիճակը իսկապես լուրջ է։ Մնում է հուսալ, որ հասարակությունը հերթական անգամ կինքնակազմակերպվի ու մի վերջին անգամ կռիվ կտա սեփական գոյության համար։ Քանզի դրա այլընտրանքը պետության կորստի հավանականությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նարեկ Ադամյան

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված