Հայերեն

Առյուծ՝ օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով․ օրվա աստղագուշակը

Life

 

Խոյ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց:

 

Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:

Ցուլ: Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք՝ հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել: Մյուս կողմից էլ, այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել:

Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեր վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր ջեն: կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները:

Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով՝ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:

Խեցգետին: Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես, փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:

Առյուծ: Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին՝ դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից: Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից:

Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտները ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռումանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ:

Կույս: Օրը լավատեսություն է ներշնչում: Նրա առաջին կեսին դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հետո, ցավոք, ամեն ինչ վատանում է, ծագում են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, չեք կարողանում ժամանակին լռել, ինչի հետևանքով ձեր կարծիքը կարևոր իրադարձությունների մասին հայտնի է դառնում նրանց: Արագ զինվեք ունեցած դիվանագիտական որակներով, առանց խելացի դիվանագիտության ձեզ համար դժվար կլինի:

Չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունները մեծ կլինեն, դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Շանս ունեք լուծելու որոշ հին խնդիրներ: Նշանի միայնակ ներկայացուցիչները, չի բացառվում, այսօր հասկանան, թե ինչու չեն կարողանում գտնում գտնել իրենց մյուս կեսին:

Կշեռք: Այսօր շատ դյուրահավատ եք: Մի ալարեք ստուգել ստացված տեղեկությունները: Դա կօգնի խուսափել սխալներից: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի շատ ներկայացուցիչներ ավել շատ մտածում են անձնական խնդիրների ուղղությամբ, քան մասնագիտական: Չարակամներն ու մրցակիցները կարող են դրանից օգտվել:

Հնարավոր են խնդիրներ՝ տանը և սիրած անձնավորության հետ հարաբերություններում: Համբերությունը և այլոց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը կօգնեն հասնելու փոխըմբռնման: Չարժե հեռահար ծրագրեր մշակել. ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք դրանք փոփոխել: Այսօր ցանկալի չէ նաև խոստումներ շռայլելը:

Կարիճ: Դուք ռոմանտիկ տրամադություն ունեք և ոչ հենց այնպես: Նշանի ներկայացուցիչներին սպասում են սիրային ուշագրավ արկածներ: Ամուսնանալ պատրաստվողներին աստղերը խոստանում են երկար և երջանիկ միություն: Օրվա առաջին կեսին ձեզնից կպահանջվեն կարևոր որոշումներ՝ այս կամ այն չափով կապված անձնական կյանքի հետ:

Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել ձեր հնարավորություններին և ավելորդ պահանջներ չներկայացնել զուգընկերոջը: Ներդաշնակությունը մտերիմ մարդու հետ հարաբերություններում, վստահությունը և դրական տրամադրվածությունը միայն կնպաստեն հաճելի հոգեվիճակի պահպանմանը:

Աղեղնավոր: Կարևոր որոշում կայացնելու առջև եք կանգնած: Խորհրդատուները շատ են, բայց ո՞ւմ լսել՝ չգիտեք: Կանխազգացողությունը միայն թույլ և մշուշոտ հուշումներ է հաղորդում, դուք սկսում եք կորցնել ձեզ: Բայց պետք է գործել: Լավ կշռադատեք «կողմ»-ն ու «դեմ»-ը, ընտրեք այն, ինչը ավելի փոքր կորուստների կհանգեցնի:

Ի դեպ՝ կորուստների մասին: Շատ առարկաներ, որ հանկարծակի անհետացել էին, ամենայն հավանականությամբ կգտնվեն: Նմանատիպ միտումներ սպասվում են նաև անձնական հարաբերություններում: Եթե որևէ մեկն այսօր ցանկանա հեռանալ ձեզնից, ապա շատ շուտ կհասկանա, որ ճիշտ չի վարվել և կվերադառնա՝ գլխին մոխիր լցնելով:

Այծեղջյուր: Վստահորեն քայլեք դեպի նպատակակետը՝ խուսափելով գայթակղություններից և չտրվելով սադրանքների: Լրջությունը լավ է ամեն ինչում: Հատկապես լրջության շնորհիվ դուք առավելության կհասնեք մրցակիցների նկատմամբ և կվնասազերծեք չարակամներին: Հրաժարվեք կասկածելի մարդկանց հետ շփումներից, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում ճանաչում եք որպես նվիրված կամ գոնե չեզոք տրամադրված մարդու:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է իրականացնել ընտանիքի և սիրած անձնավորության հետ կապված ծրագրեր, վերջ տալ տարաձայնություններին և վեճերին: Արտաքին անթերի տեսքի և գործուն մտքի շնորհիվ ձեզ կհաջողվի նվաճել համակրելի անձնավորության համակ ուշադրությունը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող են ծագել լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը դաժան քննադատության կենթարկի ձեր գործողությունները: Ստիպված կլինեք բացատրել, թե ինչով եք առաջնորդվել այս կամ այն արարքը կատարելիս: Դա ձեզ հաճելի չէ, բայց այլ ելք, ցավոք, չկա:

Դրական կարելի է համարել միայն այն, որ դուք չեք կորցնում վստահությունը հաջողության հասնելու գործում, նույնիսկ եթե հանգամանքները դասավորվում են ամենաանցանկալի ձևով: Փողը ծախսեք հաշվենկատ, հրաժարվեք աննպատակ գնումներից:

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է, ինչը շատ արագ կզգացվի բոլոր ուղղություններով՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած սիրած անձնավորության հետ հարաբերություններով: Դուք հաջողության կհասնեք բոլոր գործերում, հանուն որոնց չեք խնայի ձեր ուժերն ու ժամանակը:

Ձեր բոլոր ունակություններն այսօր ի հայտ են գալիս վառ կերպով և չարժե բաց թողնել լավագույն կողմերով ներկայանալու այս հնարավորությունը: Եթե դուք ցանկանաք հիացնել և գերել որևէ մեկին, ապա այդ հարցում ոչ մի դժվարություն չեք ունենա: Շանս ունեք ստեղծելու ինչ-որ անսովոր բան կամ անսպասելիորեն լուծում գտնել հին խնդրի համար:

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Ամենադիտված