Բրիտանիայում քրեական պատիժ կսահմանեն աղջիկների յուբկայի տակից թաքուն արված լուսանկարների համար
ԱշխարհՄեծ Բրիտանիայում ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել կիսաշրջազգեստի տակից արված լուսանկարների («upskirting») համար: Նման լուսանկարների հեղինակներին մինչեւ 2 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Բացի այդ, եթե խորհրդարանը հաստատի համապատասխան օրենքը, այդ «լուսանկարիչները» կհայտնվեն սեռական հանցագործների ցանկում, հաղորդում է AFP-ն:
«Նման վարքագիծը գարշելի ներխուժում է անձնական կյանք, ինչի հետեւանքով զոհերն իրենց նվաստացած եւ տխուր են զգում»,- ասել է արդարադատության կրտսեր նախարար Լյուսի Ֆրեյզերը՝ սատարելով ընդդիմադիր օրենսդիր Վերա Հոբհաուսի կողմից առաջարկված օրինագիծը: