18-ամյա աղջիկը դատի է տվել տղամարդուն, ով քիչ է վճարել իր հետ անցկացրած սեռական հարաբերության դիմաց
ԱշխարհԻնչպես նշվում է, աղջիկն արդեն 18 տարեկան է և ավարտում է դպրոցը, սակայն արդեն զբաղվում է էսկորտ ծառայությունների մատուցմամբ։
Մոսկվայաբնակ գործարարը նրան միլիոն ռուբլի է վճարել, իսկ հետո որոշել է հետ վերցնել գումարը։ Ինչպես նշում է Տելեգրամի Mash ալիքը՝ 18-ամյա Տատյանան իր հետ մեկ գիշերը մեկ միլիոն ռուբլի է գնահատել։
Ըստ եղած տեղեկատվության՝ գործարար Ալեքսանդրը աղջկան «Լոտե Պլազա» հյուրանոցի իր համարն է հրավիրել։ Աղջկա կողմից ծառայությունները մատուցելուց հետո սկսվել են խնդիրները։
Գործարարը դժգոհ է մնացել Տատյանայի հետ անցկացրած ժամանակից և խնդրել է հետ վերադարձնել գումարի մի մասը։
Այդ կապակցությամբ Տատյանան որոշել է վրեժ լուծել տղամարդուց և բռնաբարության մասին ոստիկանություն դիմում է ներկայացրել։