«Պետք չէ սեւ կատու որոնել այնտեղ, որտեղ այն չկա». Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանի գազալցակայաններում ստուգումների մասին
Տնտեսություն«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում:
«Որեւէ էքստրաօրդինար բան չկա, ստուգումներ իրականացվում են նաեւ այլ գազալցակայաններում: Ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար իրականացվել է եւ այս պահին էլ իրականացվում է: Իրականում որեւէ խնդիր չկա, պետք չէ սեւ կատու որոնել այնտեղ, որտեղ իրականում այն չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել»: