Ծառուկյանը կոչ է արել ցրվել իր տան մոտ հավաքվածներին
ՀասարակությունԱյսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս նշել է, որ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ իր տան մոտ նման նախաձեռնություն են քաղաքացիները իրականացրել: «Անկախ այն հանգամանքից Գագիկ Ծառուկյանը խորը հարգանքով է վերաբերվում այդ մարդկանց ցանկությանը և հորդորին, սակայն պարոն Ծառուկյանն էլ իր հերթին աշխատակիցների միջոցով հորդորել է այդ մարդկանց ցրվել, չհավաքվել իր տան մերձակայքում և նման կոչեր չհնչեցնել , վերահաստատելով նախկինում արված այն դիրքորոշումը, որ եթե ինքը ասելիք ունենա այս թեմայի հետ կապված և անհրաժեշտություն տեսնի, ապա ինքը դա կանի անձամբ հրապարակային և բոլորը տեղյակ կլինեն իր որոշման մասին»,-ասել է Իվետա Տոնոյանը: