Հայերեն


«Պանիխիդան հարամ էղավ». Էջմիածնում եղբայրները վիճել են տատի հոգեհանգիստը «խանգարողների» հետ, հնչել են կրակոցներ

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Դերենիկ և Արտակ Գալստյանների, Գրիգոր Ասատրյանի, Խաչիկ Գաբրիելյանի և Բենիկ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Դերենիկ ու 28-ամյա Արտակ Գալստյանները եղբայրներ են: Ամբաստանյալի աթոռին բացի Գալստյան եղբայրներից նրանց ընկերներն էին՝ 24-ամյա Գրիգոր Ասատրյանը, 23-ամյա Խաչիկ Գաբրիելյանն ու Բենիկ Գաբրիելյանը:

Առաջին չորս ամբաստանյալներին՝ Դերենիկին, Արտակին, Գրիգորին ու Խաչիկին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Բենիկ Գաբրիելյանին՝ ավելի ծանր հոդվածներով՝ դիտավորյալ սպանության փորձ, ապօրինի հրազեն պահել և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին, 258 հոդվածի 4-րդ մասերով:

Դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները:

2016 թվականի մայիսի 30-ին մահացել է էջմիածինցի եղբայրներ Դերենիկ և Արտակ Գալստյանների տատիկը: Հոգեհանգիստը տեղի է ունեցել մայիսի 31-ին: Նույն օրը նրանց տան մոտ է գտնվել էջմիածինցի Էդուարդ Զ.-ն՝ քննությամբ չպարզված անձի հետ՝ չպարզված մեքենայով: Էդուարդն այցելել է Գալստյանների հարևան Անդրանիկին, բայց վերջինս տանը չի եղել: Հեռանալիս, առանց հաշվի առնելու, որ մոտակա տանը հոգեհանգստի արարողություն է, Էդուարդ Զ.-ն ու նրա հետ եղած անձը մեքենայում խոսել են բարձրաձայն, հայհոյանքներ են տվել:

Նրանց անպատշաճ վարքագիծը նկատել ու դիտողություն է արել Դերենիկ Գալստյանը: Դիտողության «արժանացածները» լեզվակռիվ են տվել Դերենիկի հետ ու հեռացել են: Ավելի ուշ Էդուարդ Զ.-ն վերադարձել ու նորից խոսել է Դերենիկ Գալստյանի հետ: Պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրն ու զրույցը շարունակել:

Հունիսի 1-ին տատիկի հուղարկավորությունից հետո Դերենիկի ընկերներ Գրիգոր Ասատրյանը, Բենիկ Գաբրիելյանը, Խաչիկ Գաբրիելյանն ու ևս մի քանիսը, որ տեղեկացել էին նախորդ օրվա միջադեպի մասին, որոշել են հանդիպել ու պարզաբանում կատարել Դերենիկի հետ վիճաբանած անձանց հետ: Այդ մասին իմացել է նաև Գալստյանների ազգական Արա Գալստյանը: Նա նախապես հանդիպել է Էդուարդ Զ.-ի ու Ռոբերտ Հ.-ի հետ, նստել է վերջինիս վարած «Լադա Պրիորա» մեքենան, ու զրուցելու նպատակով գնացել են Էջմիածնի Թամանյան փողոց: Նույն վայրն են գնացել նաև գործով հինգ ամբաստանյալներն ու նրանց մի խումբ ընկերները՝ երկու մեքենայով:

Թամանյան փողոցում Արա Գալստյանն իջել է «Լադա Պրիորա» մեքենայից ու իր ազգականներից և նրանց ընկերներից պահանջել է հեռանալ, բայց վերջիններս չեն հեռացել:

Քիչ անց «Լադա Պրիորա» մեքենայից իջել են նաև Էդուարդ Զ.-ն ու Ռոբերտ Հ.-ն, խոսակցությունը ծավալվել, վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի:

Գալստյան եղբայրներն ու գործով մյուս ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, խմբի կազմում կատարել են խուլիգանություն՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյել են, խոչընդոտել են Թամանյան փողոցի երթևեկությանը, ինչպես նաև բռնություն են գործադրել Էդուարդ Զ.-ի ու Ռոբերտ Հ.-ի նկատմամբ: Բենիկ Գաբրիելյանը խուլիգանության ընթացքում հանել է իր մոտ եղած՝ ձեռքի պայուսակում գտնվող, քննությամբ չպարզված ատրճանակը:

Այն պահին, երբ Ռոբերտ Հ.-ն ու Էդուարդ Զ.-ն նստել են «Լադա Պրիորան»՝ դեպքի վայրից հեռանալու նպատակով, Բենիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, ատրճանակով կրակել է այդ մեքենայի հետևից՝ նպատակ ունենալով ղեկին նստած Ռոբերտ Հ.-ին զրկել կյանքից: Կրակոցն արձակել է մեքենայի բեռնախցիկի հատվածին ու վրիպել է՝ վարորդին գնդակը չի դիպել, այլ բեռնախցիկի միջով թափանցել է մեքենայի սրահ, դիպել է մեքենայի հետևի ձախ դռան ներսի հատվածին ու ձախակողմյան դռները միմյանցից բաժանող մետաղե հենակին՝ վնասելով միայն մեքենայի այդ հատվածը: Կրակոցից հետո բոլորը դիմել են փախուստի: Թամանյան փողոցում ծավալված գործողությունները տեսանկարահանվել են մոտակա տան դիմաց առկա տեսանկարահանող սարքերով:

Նխաքննության ընթացքում Դերենիկ Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, որ տատիկի հոգեհանգստի օրը վիճել է իր ծանոթ Էդուարդ Զ.-ի հետ՝ իրենց տան դիմաց կայանված մեքենայի մեջ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար: Նույն օրը ավելի ուշ նորից է հանդիպել Էդուարդին, դարձյալ իրար չեն հասկացել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Պայմանավորվել են հաջորդ օրը՝ տատիկի թաղումից հետո հանդիպել ու խոսակցությունը շարունակել:

Հաջորդ օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ինքը ճանապարհել է հարազատներին և իմացել է, որ Թամանյան փողոցում տղերքը հանդիպել ու վիճաբանություն են սկսել: Անմիջապես գնացել է այնտեղ: Իրենց բարեկամ Արոն համոզում էր, որ հեռանան, բայց կռիվ է առաջացել, հնչել են հայհոյանքներ ու վիրավորանքներ, հարվածներ է հասցրել նաև ինքը: Տեսանյութը դիտելիս ինքը տեսել է հեռացող մեքենայի ուղղությամբ կրակող անձին, բայց դեպքի վայրում ինքը կրակոցի ձայն չի լսել: Վեճը դադարել է, բոլորը հեռացել են:

Արտակ Գալստյանը խուլիգանության համար իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Թամանյան փողոցում «Լադա Պրիորա» մեքենայից իջել է վարորդը՝ կարմիր շորով, նրա ձեռքին գարեջրի շիշ կար: Հավաքվածները հետաքրքրվել են՝ շիշն ինչո՞ւ է ձեռքին բռնած, վիճաբանություն է սկսվել, «Լադա Պրիորայից» իջել է նաև ուղևորը՝ Էդուարդ Զ.-ն, հավաքվածները ծեծի են ենթարկել «Լադա Պրիորայի» վարորդին և ուղևորին, ինքը նույնպես հարվածներ է հասցրել կարմիր շորով վարորդին: Դեպքի վայրում կրակոց չի լսել…

Խաչիկ Գաբրիելյանը խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ ընկերների տատիկի հոգեհացին խոսակցություն է գնացել, թե նախորդ օրը Դերենիկի հետ վիճած տղաները նորից եկել են: Իրենք մի քանի հոգով դուրս են եկել, մեքենայով գնացել են Թամանյան փողոց:

Երբ տեղ են հասել, խառը վիճակ է եղել, չի բացառում, որ իրեն մի անգամ խփած լինեն, ինքն էլ խփած լինի: Հետո ամեն բան ավարտվել է, բոլորը հեռացել են…

Խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչել նաև Գրիգոր Ասատրյանը: Նա հայտնել է, որ Թամանյան փողոցում, երբ «Լադա Պրիորայից» իջել է կարմիր շորով վարորդը՝ Ռոբերտ Հ.-ն, նրա ձեռքին գարեջրի շիշ կար: Նրան հարցրել են՝ շիշը ինչո՞ւ է ձեռքին, նա պատասխանել է՝ եթե մեկն իրեն վատ պահի, շշով խփելու է: Դրանից հետո խոսակցությունը վերածել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ինքը կռվել է հենց վարորդի հետ: Վերջինս հայհոյանքներ տալով նստել է մեքենա, ինքը ձեռքերով հարվածել է նրա մեքենային: Տեսանյութը նայելիս նկատել է «Լադա Պրիորայի» հետևից կրակոց արձակող Բենոյին: Ինքը նախկինում Բենոյի մոտ ատրճանակ չի տեսել:

Բենիկ Գաբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանում հինգ ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Դերենիկ Գալստյանն ասել է, թե իրենք պաշտպանվել են: Կրակոցի մասին իմացել է Բենոյից՝ հարցրել է՝ ի՞նչ ձայն էր, Բենոն էլ ասել է, թե կրակել է, որ ցրվեն: Իրենք եղել են իրենց տանը, տատիկի հոգեհացի արարողությունն է եղել, նրանք են նախաձեռնել պարզաբանումը: Ինքը չի իմացել, որ Բենոյի մոտ զենք կա:

Արտակ Գալստյանը նույնպես պնդել է, որ իրենք չեն նախաձեռնել կռիվը: Բայց իրեն հարվածել են, ինքն էլ է հարվածել:

Խաչիկ Գաբրիելյանն ասել է, թե ինքը դեպքի վայր է գնացել՝ բաժանելու:

Գրիգոր Ասատրյանն ասել է, թե «Լադա Պրիորան» իր վրա են քշել, կրակոցի մասին իմացել է Բենոյից՝ նա ասել է, թե վախից է կրակել: Իրենք մարդկանց չեն խանգարել, երթևեկությանը չեն խոչընդոտել…

Բենիկ Գաբրիելյանն ասել է, թե ատրճանակն իր մոտ է եղել՝ մեկ շաբաթ առաջ էր գտել աղբանոցից, վախեցել է տանել հանձնելու: Այդ օրը ատրճանակը պատահաբար է պայուսակի մեջ եղել: Իր նպատակը դեպքի վայրում կռվողներին բաժանելն է եղել:

«Լադա Պրիորան» եկել է իր վրա, ինքը մտածել է՝ ուզում են իրեն մեքենայի տակ գցել: Կրակոցի նպատակը եղել է վախեցնելը՝ որ մեքենան քշեն-հեռանան: Եթե ցանկություն ունենար սպանելու, կսպաներ՝ այդ անձը կանգնած է եղել իր դիմաց: Կրակոցը կպել է մեքենայի «շթից» վերև:

Կրակոցից հետո զենքը վախից դեն է նետել: Ինքը զենքին չի տիրապետում, բանակում չի ծառայել: Ստիպված է կրակել, մտքով էլ չի անցել ինչ-որ մեկին սպանել:

Գործով վկա Ռուբիկ Ի.-ն հայտնել է, որ դեպքի վայրում ինչ-որ մեկն ասել է. «Պանեխիդան հարամ էղավ»: Կրակոցի ձայն լսել է, բայց չի տեսել՝ ով կրակեց… Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, թե դեպքի վայրից հեռանալիս Բենոն ասել է.

«Տեսա՞ք՝ հենց կրակեցի, հեռացան»:

Գործով մի քանի վկաներ հայտնել են, որ համացանցից են իմացել Էջմիածնում հնչած կրակոցների մասին: Հետո իրենց ընկեր Բենիկն ասել է, թե ինքն է եղել կրակողը՝ կրակել է «Մակարով» ատրճանակով…

Դատարանը հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքները:

Բենիկ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի, ապօրինի զենք պահելու և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասով, և վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 7-ից:

Դերենիկ և Արտակ Գալստյանները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտվել են տուգանքի՝ 200 հազարական դրամի չափով:

Գրիգոր Ասատրյանն ու Խաչիկ Գաբրիելյանը նույնպես մեղավոր են ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար, դատապարտվել են 500 հազարական դրամ տուգանքի, դատարանը այդ պատժին հաշվակցել է նախաքննության ընթացքում նրանց՝ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, ու երկուսի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ 200 հազարական դրամի չափով:

Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն
Ամենադիտված