Ջիջի Հադիդը՝ նոր, կրքոտ ֆոտոսեսիայում․ լուսանկարներ
LifeVictoria’s Secret-ի հայտնի «հրեշտակ» Ջիջի Հադիդը կարողանում է իր համար անսովոր կերպարներ ընդունել։ Աստղը փորձում է ինչպես՝ էլեգանտ, այնպես էլ անսովոր ու համարձակ հագուստները։
Ջիջի Հադիդն աշխարհի ամենահայտնի մոդելներից է։ Իր կրտսեր քրոջ՝ Բելլայի հետ մոդելը նվաճել է աշխարհի ամենահայտնի պոդիումները և դարձել է Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը։ Սակայն դրանով աստղը չի սահմանափակվում և մասնակցում է ամսագրերի ոճային ֆոտոսեսիաներում և հայտնի ապրանքանշանների գովազդներում։

Այն, որ մոդելը կարող է ցանկացած, նույնիսկ իր հետ ոչ մի կապ չունեցող կերպարի մեջ մտնել՝ Ջիջի Հադիդը ցույց է տվել Reebok-ի գովազդում։ Լուսանկարի Քեթրին Վեսելը ֆոտոշարք է ստեղծել, որտեղ մոդելը իսկական ռինգում բռնցքամարտ է անում։ Աստղը հատուկ բրենդային ձեռնոցներով և սև սպորտային կոստյումով շատ համոզիչ տեսք ունի։

Քրտնած մարմինը և հավաքած մազերը բավական գեղեցիկ են նայվում կադրում։ Բացի այդ, Ջիջի Հադիդը այստեղ գրեթե առանց շպարի է։ Ոճաբանները միայն աչքերն են թեթև ներկել՝ ընդգծելով նրա բնական գեղեցկությունը։

