Հերթական դանակահարությունը Գյումրիում
ՀասարակությունԱյսօր` հոկտեմբերի 24-ին, ժամը 11:40-ին շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց է հոսպիտալացվել սուր, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Գյումրի ԲԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք: Տուժածը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մեր տեղեկություններով` տուժած քաղաքացին Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչ է, դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում, նրան դանակահարել է ազգականը: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Գյումրիում 14-ամյա անչափահասին էին դանակահարել: Դեպքը տեղի էր ունեցել Գյումրու թիվ հիմնական 19 դպրոցի բակում, ոստիկանություն դիմել էին տղայի ծնողները: