Հինգ միջոց՝ ազատվելու քնկոտությունից և հոգնածությունից
LifeՀնարավոր է թարմանալ առանց սուրճի: Մասնագետների կարծիքով՝ հոգնածությունից և քնկոտությունից ազատվելու հինգ միջոց գոյություն ունի՝ գրում է hronika.info-ն:
Պատրաստել ըմպելիք. մաքրել կոճապղպեղի ոչ մեծ կտորը, բարակ կտրատել և եռացրած ջուր լցնել վրան: Թրմել 10 րոպե, մեկ թեյի գդալ մեղր ավելացնել և դանդաղ ըմպել:
Ձեռքերի մերսում. մերսեք ձեռքերի մատները, ձախ ձեռքի ցուցամատով և բթամատով սեղմեք աջ ձեռքի դաստակը և լավ մերսեք:
Գրասենյակային մարզանք. աշխատանքային ժամերին նստած վիճակում կարելի է մի քանի վարժություններ անել, մարմինը թեքել աջ և ձախ ուղղություններով, ուսերը հետ ու առաջ տանել, ձեռքերը պտտեցնել:
Շնչառական վարժություններ. խոր շնչեք և արտաշնչեք մի քանի անգամ: Շնչեք ոչ միայն կրծքով, այլև որովայնով:
Փոքրիկ խորամանկություններ. մի կտոր կիտրոն կերեք և շնչեք կիտրոնի բույրը: Պայուսակում վարունգի հոտով կոսմետիկ պնակներ պահեք, երբ հոգնած եք լինում, դրեք քունքերին և մերսեք: