Հայերեն


Մանվելի կլանը ջախջախվեց․ շատ կարևոր է, որ դա տարածվի նաև մնացած քաղաքներ

Հասարակություն

Առաջին լրատվական | Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ուշ երեկոյան ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս.«Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը՝ իմ կամքով»,- գրել է Գրիգորյանը:

Այս հրաժարականը թերևս կանխատեսելի էր` երեկ երեկոյան ԱԱԾ հրապարակած տեսանյութից հետո, որտեղ բացահայտվում էր, որ գեներալ Մանվելի կողմից յուրացվել է 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակին, այդ թվում` դպրոցականների կողմից տրված օգնությունը:

Այս բացահայտումների առաջացրած տպավորությունն այնքան ծանր, որ դժվար է պատկերացնել, թե Էջմիածնում կամ Հայաստանում կգտնվի գեթ մեկ քաղաքացի, ով Էջմիածնում ծավալվող իրադարձությունների ֆոնին կարող է սատարել Գրիգորյանների ընտանիքին, տվյալ դեպքում` Կարեն Գրիգորյանին:

Վերջինս, անշուշտ, տեղյակ է եղել այն ամենին, ինչի մասին հասարակությունը իմացավ միայն երեկ երեկոյան: Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և ԱԱԾ բացահայտումները Կարեն Գրիգորյանը թերևս հույս է ունեցել իրադարձությունների այլ ընթացքի վրա. նա Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո ինքնավստահ հայտարարում էր, թե շարունակելու է պաշտոնավարել և իր հրաժարականը պահանջողներին հաշտության կոչեր էր անում:

Երեկոյան իրավիճակը փոխվեց արմատապես. ԱԱԾ-ն բացահայտեց Էջմիածնի դիմակայության երկու հիմնական կողմերի` Դոն Պիպոյի և գեներալ Մանվել Գրիգորյանի իրական դեմքերը, նրանց պատկանելիությունը քրեաօլիգարխիային` բառի իսկական իմաստով: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Էջմիածնում, ըստ էության, իրականացրեց բացառիկ օպերացիա` իր քաղաքական, իրավական, բարոյական բաղադրիչներով, ինչի հետևանքով հոգևոր կենտրոնի հասարակությունն այսօրվանից լիարժեք կարող է զգալ թավշյա հեղափոխության լոկալ դրսևորումը:

Առաջին հերթին` իշխանության օպերատիվ արձագանքման շնորհիվ Էջմիածնում կանխվեց զինված բախումը, որովհետև Դոն Պիպոյի ու գեներալ Մանվելի տարածքներից առգրավված զգալի քանակությամբ զենքը հուշում է, որ դիմակայության էսկալացիան, ի վերջո, հանգեցնելու էր արյունոտ բախման:

Քաղաքական առումով` Էջմիածինն իսկապես ազատագրեց քրեաօլիգարխիայի երկու հակամարտ խմբավորումներից, նրանց հակադրությունից, մաուզերիստական կառավարումից և դրան առաջարկվող «այլընտրանքից», ինչը ենթադրում էր Էջմիածնում քրեական հեղաշրջման հաղթանակ: Էջմիածնի հասարակությունը հիմա ստացավ ազատ ընտրության հնարավորություն, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքի հասարակության կոնսոլիդացիայի համար:

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ Էջմիածնի իրադարձություններին իշխանությունների օպերատիվ արձագանքը կանխեց անկայունության և քաոսի շղթայական տարածումը հանրապետության այլ քաղաքներ և համայնքներ, ինչը ուժեղ հարված կլիներ թավշյա հեղափոխությանը, նրա գաղափարներին:

Եվ վերջապես` Էջմիածնի լարվածության լիցքաթափումը, ճգնաժամի հաղթահարումն, ըստ էության, խոսում են Հայաստանում որակապես նոր իրավիճակի, թավշյա հեղափոխության անշրջելի հաղթանակի, քրեաօլիգարխիայի կրախի, լեգիտիմ իշխանության արդյունավետ և որակյալ կառավարման մասին:

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված