Հայերեն


Պավլիկ Մանուկյանի նամակը իշխանություններին

Քաղաքականություն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, ով ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նամակով դիմել է Հայաստանի իշխանություններին: Նամակը հրապարակել է նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի Հանրապետության իշխանավորներին.

Դիմում եմ ձեզ, որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացել: Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն:

Սակայն, այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեռք բերված հողերը:

Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբեւէ մտածե՞լ եք, որ արցախյան հողերը հանձնելուց հետո, մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու:

Մի՞թե դուք հավատում եք, որ փոխզիջում է լինելու, եւ ոչ թե՝ զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ-որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը`Կարսը, Շահումյանը, եւ մի՞թե դասեր չեք քաղել անցյալի սխալներից:

Գոնե գիտակցո՞ւմ եք, թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, եւ որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին:

Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը եւ հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը:

Հասկացե՜ք, ո՜չ Քյոնիքսբերգը, ո՜չ Դանցիգը, ո՜չ էլ Ստրասբուրգն այլեւս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ո՜չ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի: Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքներ են: Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը:

Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, եւ եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն՝ նաեւ հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի:

Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին եւ կարծում եք, որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը՝ չարաչար սխալվում եք, որովհետեւ չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք, իսկ խաչվածին մահ չկա, եւ վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը:

Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ: Մի՜ ոչնչացրեք այդ արժեքները:

Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ՝ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի:

Ուշքի՜ եկեք, սթափվե՜ք, վաղն ուշ է լինելու. դուք կամ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը եւ մնում եք հայ, կամ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը եւ վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը:

Գուցեւ, երբեւէ, մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու եւ նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու»:

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված