Մանվելի կինն ինքնասպան չի եղել
Բաց մի թողեքՄանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն, ինքնասպանություն չի գործել, այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ տիկին Նազիկը։
Հարցին, թե ինքնասպանության փորձ կատարե՞լ է, Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Վա՜յ, հիմա ես Ձեր հետ չեմ խոսո՞ւմ»։
«Էն ա, ասեցի, մի հատ էլ կամեռայով նկարեն, ուղիղ եթե գցեն, որ բոլորը տեսնեն, ով որ էդպիսի ցանկություն ունի, երևի ինքն ուզում ա առաջինն ինքնասպանություն գործի», - ասաց Նազիկ Ամիրյանը։
Նա նաև ավելացրեց. «Էդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»։