ԱԱԾ պետը հայտնել է, որ իրեն ու վարչապետին փորձում են վնասել
ՔաղաքականությունՍտանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ..»,– ասաց Վանեցյանը՝ նշելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը։