Լուրջ քննարկում Ղարաբաղում. ահա թե ինչու էր մեկնել Փաշինյանը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Մոսկվայից վերադարձից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին մեկօրյա այցով մեկնեց Արցախ: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող պաշտոնյաների կազմը հուշում էր, որ անհրաժեշտությունը ռազմա-քաղաքական է եւ օպերատիվ-գործնական: Փաշինյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Տոնոյանը, գլխավոր ռազմական տեսուչ Հակոբյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Դավթյանը, ԱԽ քարտուղարն ու առաջին փոխվարչապետը:
Եղել է այց արեւելյան սահման, խորհրդակցություն Արցախի ՊԲ-ում, քննարկվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Երեւանի անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախում բարեփոխում իրականացնելու նախագահ Սահակյանի քաղաքական կուրսին:
Մոսկվայում Փաշինյանը հանդիպել էր Պուտինի հետ, որը երկրորդ հանդիպումն էր վարչապետությունից հետո: Ֆուտբոլի առիթով կազմակերպված ընդունելությանը Պուտինը ծանոթացրել էր Փաշինյանին Ալիեւի հետ:
Երեւան վերադարձին Նիկոլ Փաշինյանը, նաեւ արտաքին հարցերի խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարեցին, որ Արցախի հարց Մոսկվայում չի քննարկվել:
Մյուս կողմից, Արսեն Խառատյանը հայտարարել էր, որ քննարկված հարցերի թվում եղել է ռազմա-տեխնիկական գործակցությունը, եւ մոտ ապագայում սպասվում են հետաքրքիր նորություններ այդ մասով:
մանրամասն՝ կայքում