Նվեր Ծառուկյանի տարկետման թեման պղտոր ջրում ձուկ որսալու փորձ է
ՍպորտՇավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ ամբողջ հասարակությունը քննարկում է Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի իրադարձությունները, որոշ օգտատերեր, իսկ հետո նաև նրանց հաջորդած որոշ լրատվամիջոցներ փորձումե ն անհարկի շահարկել Նվեր Ծառուկյանին զինծառայությունից տարկետում տրամադրելու մասին Կառավարության որոշումը։
Նշենք, որ Նվեր Ծառուկյանը հանդիսանում է Եվրոպայի բազակամարտի առաջնության բրոնզե մեդալակիր, և նրան տարկետում տրամադրելը Կառավարության որոշումն է, և եթե վերոնշյալ լրատվամիջոցները և օգտատերերը խնդիր են տեսնում, ապա նրանք պետք է քննարկեն Կառավարության որոշումները, այլ ոչ թե շահարկեն Նվեր Ծառուկյանի անունը։
Կառավարությունն է որոշել նավամոդելային և բազկամարտի սպորտաձևերը ճանաչել առաջնահերթ սպորտաձևեր, իսկ Նվեր Ծառուկյանը ընդամենը հանդիսանում է այդ սպորտաձևերից մեկի Եվրպայի մրցանակակիր, հետևաբար Կառավարության որոշումը տարածվում է նաև նրա վրա։ Եթե շահարկվում է նրա անունը, ուրմեն պետք է շահարկվի նաև բոլոր մյուս մարզիկների անունները։
Ինչ վերաբերում է բուն զինծառայությունից տարկետման փաստին, ապա այն ընդհանրապես շահարկման ենթակա չէ, քանի որ Նվեր Ծառուկյանը անվճար հիմուքններով սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և արդեն իսկ ունի մինչև 2021 թվականի օրենքով սահմանաված տարկետման իրավունք։ Այնպես որ այս շահարկումը ընդամենը պղտոր ջրում ձուկ որսալու հերթական փորձն է։