Մանվելի գործի արտաքին սպառնալիքները. զգուշանալ Ռուսաստանից
ՔաղաքականությունԱռաջին լրատվական | «Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել»,- այսօր նման հայտարարություն է արել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով ԱԱԾ-ի վերջին գործողությունների համատեքստում անձամբ իր և այլ պաշտոնյաների անվտանգության համար մտավախություններ ունենալ-չունենալու մասին հարցին:
«Չասենք՝ մտավախություն, կարող են լինել նման բաներ։ Անկեղծ ասած՝ ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։
Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ»,- ասել է Վանեցյանը՝ բնականաբար, չմանրամասնելով`ինչ խմբերի մասին է խոսքը:
ԱԱԾ ղեվակարի լակոնիկ հայտարարությունը չափազանցություն համարել չի կարելի, քանի որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո այդ կառույցի վրա դրվել է հեղափոխության հայտարարած նպատակների մի մասի, զգալի մասի իրականացման գործառույթն ու դերակատարումը:
մանրամասն՝ կայքում