Սեքս-տիկնիկին սովորեցրել են «հավես չունենալու» դեպքում մերժել սեքսով զբաղվել
ԱշխարհԱրհեստական ինտելեկտ ունեցող սեքս ռոբոտ Սամանտային սովորեցրել են մերժել սեքսով զբաղվել, եթե նա «տրամադրություն չունի»։ Այս մասին գրում է Mirror-ը։
Դրա ստեղծողները պնդում են, որ տիկնիկի մարմնին տեղադրված են հատուկ հաղորդիչներ, որոնք կարող են ճանաչել շատ ագրեսիվ կամ «անհարգալից» հպումները։ Դրա ստեղծողը՝ իսպանացի Սերգի Սանտոսը բրիտանացի գիտնականներին ներկայացրել է տիկնիկի՝ սեքսի մասին ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունը։
Սանտոսը պնդում է, որ ռոբոտը կարող է միանգամից մի քանի ռեժիմ միացնել՝ իր վարքագիծը փոխելով․ կարգավորումներում կարելի է միացնել ընտանեկան, ռոմանտիկ կամ կրքոտ Սամանտային։