Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային ասոցիացիայի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ յուղոտ, արագ պատրաստվող և շատ կալորիաներ պարունակող սննդատեսակները նույնքան վնասակար են օրգանիզմի համար, որքան ծխախոտը:
Գիտնականները նշել են, որ յուղոտ սննդի օգտագործումն ավելացնում է օրգանիզմում ճարպային շերտի զանգվածը, որը նույնքան վնաս է հասցնում սրտին ու մյուս ներքին օրգաններին, որքան ծխախոտը: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել առողջ սննդակարգի՝ օգտագործելով շատ մրգեր ու բանջարեղեններ, իսկ յուղոտ սնունդը փոխարինել օրգանականով: