Սանկտ Պետերբուրգից նկարիչ Իրինա Ռոմանովսկայան կրծքով նկարել է Եգիպտոսի հավաքականի ու Անգլիայի Լիվերպուլ ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահին։
«Ես հետևում եմ ֆուտբոլին ու իմ նկարներում պատկերում եմ միայն լավագույններին։ Սալահի խաղը տպավորում է ու ոգեշնչում»,- Вконтакте-ի էջում գրել է Ռոմանովսկայան։
Ռոմանովսկայան նաև կրծքով նկարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, Լիոնել Մեսսիին, Լեոնարդո ԴիԿապրիոյին ու այլ հայտնի մարդկանց։
