Հայերեն

Ջրամբարները լցված են 76%-ով

Տնտեսություն

2017-2018 թթ. ձմեռն աչքի ընկավ առանց տեղումների եղանակով, և մարտին ջրամաբարներում առկա ջրային պաշարի ծավալը որոշ մասնագետների գնահատմամբ կրիտիկական էր: 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ հանրապետության առավել ինտենսիվ ոռոգելի հողատարածքները սնող ջրամբարների լցվածությունը կազմում էր 285 միլիոն խմ կամ ընդհանուր ծավալի շուրջ 32%-ը: Այս ցուցանիշը, սակայն, մարտի 30-ի դրությամբ զգալիորեն փոխվել էր՝ կազմելով 412,4 միլիոն խմ կամ 47%: Սրանք 2017թ. նույն ժամանակահատվածների համեմատությամբ պակաս են եղել 71 միլիոն խմ-ով (մարտի 1) և 38,4 միլիոն խմ-ով (մարտի 30), իսկ 2016 թ. ջրառատ տարվա նույն օրերի համեմատությամբ, որն առավել բնութագրող ցուցանիշ է, դիֆիցիտը կազմում է 134 միլիոն խմ (մարտի 1) և 137,8 միլիոն խմ (մարտի 30): Այս մասին Newsarm.info-ին տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Մայիսի ընթացքում տեղացած անձրևները, թերևս, փրկեցին իրավիճակը սպասվող երաշտից: Այս պահի դրությամբ հայաստանյան ջրամբարների լցվածության մակարդակը կազմում է 648 մլն խմ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 15,41 միլիոն խմ-ով, իսկ 2016 թ. համեմատ՝ պակաս 155 միլիոն խմ-ով:
Կոմիտեի մամուլի քարտուղարի խոսքով, հատկանշական է, որ անգամ նախորդ տարվա համեմատ ջրի ընդհանուր ծավալի ավելցուկի պայմաններում, Սևան-Հրազդանյան ոռոգման համակարգը սնող ջրամբարներում, այնուամենայնիվ, 21,3 միլիոն խմ ջրի պակաս կա՝ 2017 թ. նույն օրվա համեմատությամբ:
Հարցին, թե նշված պաշարները կբավարե՞ն այս տարվա պահանջները, պատասխանեց, որ Ախուրյանի ջրամբարում այս պահի դրությամբ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շուրջ 63 միլիոն խմ ավել ջուր է կուտակվել, ինչն էլ թույլ է տալիս հուսալ, որ ջրօգտագործողների կողմից ջրի առավել խնայողական և արդյունավետ ծախսի պայմաններում հնարավոր կլինի խուսափել լուրջ խնդիրներից: Նույնը, սակայն, չի կարելի ասել Սևան-Հրազդանյան ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքների մասին:

Ջրամբարներում առկա ջրի զգալի պակասը ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ և գյուղատնտեսության համար ի՞նչ ռիսկեր կային: Սա, ըստ նրա, կարող էր հանգեցնել ոռոգվող հողակտորների ոչ լիարժեք ջրամատակարարման՝ դրանից բխող գյուղատնտեսական լուրջ հետևանքներով:
Ջրամաբարների լցվածության մակարդակի շատ ցածր լինելու դեպքում ջրի պակասի խնդիրը լուծելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն այլընտրանքային ջրաղբյուրներ է փնտրում:
«Նման դեպքերում կոմիտեն, սովորաբար, փնտրում է այլընտրանքային ջրաղբյուրներ՝ այդ թվում՝ ստորերկրյա, որը ենթադրում է մեխանիկական ջրամատակարարման զգալի ավելացում: Բացի այդ՝ հնարավոր է նաև սահմանված կարգով Սևանից ջրբացթողման հայցում: Ի լրումն սրա, պետք է նշել, որ այս տարի ՋՏՊԿ-ն ձեռք է բերել տասը շարժական պոմպեր, որոնք կօգնեն որսալ ժամանակավորապես ձևավորված և ոռոգման համակարգի մեջ չմտնող ջրահոսքերը»,- նշեց նա:
Հավելենք նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ոռոգման նպատակով շահագործվող մեկ և ավելի միլիոն խմ ծավալ ունեցող ջրամբարները 11-ն են, որոնց ընդհանուր ծավալը 891 միլիոն խմ է: Եվ ստացվում է, որ այսօր ջրամբարների լցվածությունը կազմում է 76%: Ի դեպ, Հայաստանի ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն խմ ծավալով, որը շահագործվում է Թուրքիայի Հանրապետության հետ՝ 50/50 համամասնությամբ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված