Հայերեն

«ՏՄՊՊՀ-ի ղեկավարության փոփոխության անհրաժեշտություն կա»

Տնտեսություն

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանում փոխվել է քաղաքական իրավիճակը: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ` առհասարակ ինչ գնային քաղաքականություն ունենք այսօր, գներն ինչպես են «արձագանքում» իրավիճակին: 

«Առաջին անհրաժեշտության ապրանքներ ունենք, որոնց դեպքում գները պայմանավորված չէին շուկայական իրավիճակով: Այսինքն` ունեինք ոլորտներ, որտեղ կար մոնոպոլիզացված իրավիճակ: Հիմա հիմնականում ներմուծվող ապրանքների մասով որոշակի գնանկում է նկատվում: Այսինքն`դա խոսում է այն մասին, որ հեղափոխությունից հետո կառավարության վարած քաղաքականությունը նպաստել է նաև մրցակցության որոշակի ակտիվացմանը, որը հնարավորություն է տալիս գները նվազեցնել: Սակայն հնարավոր չէ ակնկալել, որ այս մեկ ամսվա ընթացքում` այս կարճ ժամանակահատվածում, գների կտրուկ նվազում կլինի: Նույնիսկ մրցակցության երաշխիքների պայմաններում շուկայում նոր մասնակիցների հայտնվելը և գների փոփոխությունն այդքան հեշտ չէ: Բայց կարծում եմ, որ առաջիկայում նախկինի պես չհիմնավորված գների բարձրացում մենք շուկայում չենք ունենա»,-ասաց տնտեսագետը:
Հարցին, թե խոսքը հատկապես ո՞ր ապրանքների մասին է, որոնց դեպքում գների նվազեցում է նկատվել, տնտեսագետը պատասխանեց. «Ավելի շատ սննդամթերքի մասով է նկատվել: Օրինակ` շաքարավազի և այլ ապրանքների գծով գների որոշակի նվազում կա, իսկ մնացած մասով որոշակի ժամանակ է պետք, քանի որ շուկայում դիրքավորվելու և մրցակցության հաշվին գների նվազում ապահովելու համար մեկ ամիսը դեռ բավականին քիչ ժամանակ է»:
Իսկ թե որքա՞ն ժամանակ է պետք հստակ արդյունքներ գրանցելու համար, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Դա կախված է ոլորտներից: Տարբեր ոլորտներ տարբեր գործոնների ազդեցության տակ են: Այսինքն` ներմուծման ժամանակահատված, հետո ամբողջ վաճառքի գործընթաց և այլն: Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, սպառողների համար արդարացված գներ կլինեն և գերշահույթ ստանալու նպատակով անհարկի գների բարձրացում չենք ունենա: Այսօր արդեն կա ազատ մրցակցության ապահովում ու հարկային խիստ վարչարարություն, որոնց առկայության դեպքում հնարվոր է նման խնդիրներից խուսափել»:
Չնայած դրական ազդակներին, տնտեսագետը շեշտեց, որ դեռ մի խնդիր ևս կա:
«Միևնույն ժամանակ` հավի առնելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարության փոփոխության անհրաժեշտությունը, կառույցի իրական առաքելությունը դեռ չենք տեսել: Համոզված եմ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթների ամբողջական կատարման պայմաններում ավելի մեծ արդյունքներ կունենանք» ,-եզրափակեց տնտեսագետը:


Աննա Բադալյան

 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված