Հայերեն

Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարկ վերլուծություններ գրելու ժամանակն է

Քաղաքականություն

Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարեգործության մասին աղմկոտ օրենքը բնականաբար որոշ լրատվամաիջոցների առիթ էր տալու, որ փորձեն ընդհանուր աղմուկի մեջ, ԲՀԿ-ին փնովելու միջոցով, սեփական շահերը առաջ տանել։ Մասնավորապես որոշ լրատվամիջոցներ, որոնք առավոտից երեկո ատամները սրած սպասում են, որ մի թեմա «գտնեն» ընդդեմ ԲՀԿ-ի և սկսեն դա շահարկել, այսօր որոշել են, որ գտել են այն ի դեմս Բարեգործության մասին օրենքի նոր նախագծի։

Հիշեցնենք, որ Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ ստեղծվելու է պետական լիազոր մարմին, որը զբաղվելու է բարեգործական նախագծերով։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները իրավամբ նկատեցին, որ օրենքը ԱԺ արտահերթ նիստ մտցնելուց առաջ ճիշտ կլիներ խորհրդակցել նաև «Ծառուկյան» դաշինքի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ այսօր հենց Ծառուկյանի անունն է ասոցացվում բարեգործության հետ։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հարցը տեղին էր և նրանց բարձրացված մտահոգությունը նույնպես, քանի որ բարեգործությունը պետական վերահսկողության տակ վերցնելը իհարկե կարող է վատ հետևանքներ ունենալ առաջին հերթին անապահով խավերի համար, ովքեր այսօր այդ բարեգործության կարիքը ամենից շատ ունեն։ 
Սակայն որոշ լրատվամիջոցներ չգիտես ինչու որոշել են ատամներով անմիջապես կառչել այդ թեմայից և շահարկել այն։ Մասնավորապես գրվել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդունել է իր պարտությունը և կարող է անգամ կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ այս ամենին խառնելով նաև Գագիկ Ծառուկյանի անունը և այն արհեստական ձևով շաղկապելով Մանվել Գրիգորյանի դեպքերի հետ։

Ընդհանրապես որևէ մեկը առնվազն անմեղսունակ պետք է լինի կամ պատվեր կատարի՝ Գագիկ Ծառուկյանի և Մանվել Գրիգորյանի միջև որևէ առնչություն թեկուզ ակնարկելու համար։ Մանվել Գրիորյանը երկու օր շարունակ ստանում է իր արժանի գնահատականը հանրության և անգամ սեփական կուսակցության կողմից։ Մանվել Գրիգորյանի դեպքը այլ ուժի կողմը ուղղելը պարզապես ստորություն է, և դրանով լրատվամիջոցը ցույց է տալիս իր իրական բնույթը։

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի քվեարկությանը, «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի այնպես, ինչպես ճիշտ կգտնի, և դրա համար «Ծառուկյան» դաշինքը պատասխանատու է միայն իր և իր ընտրողների առաջ։ Դա միայն «Ծառուկյան» դաշինքի գործն է, այլ ոչ թե նախկին իշխանություններին սպասարկող և իրեն վաղուց մատնած լրատվամիջոցների, որոնց միակ խնդիրը այսօր Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին հերյուրանքներ գրելն ու տիրաժավորելն է։

Բարեգործության մասին օրենքի նախագծի շահարկումը ընդամենը օրինակներից մեկն է, որը մատնում է որոշ լրատվամիջոցների գործելաոճը, սակայն գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը մշտապես ցայտնոտի մեջ է գցել ու այժմ էլ գցում նախկին իշխանություններին, ովքեր պահը բաց չեն թողնում այդ ցայտնոտը նմանատիպ գարշահոտ նյութերով ի ցույց դնելու։ Սակայն որքան մատնում են իրենց խուճապը, այնքան էլ ի տես բոլորի ցուցադրում են, որ իրենց գնացքը վերջնականապես գնացել է և իրենք վերածվել են քաղաքական զրոյի։

Այստեղ պետքէ հիշեցնել որոշ լրատվամիջոցներին և նրանց տերերին, որ ավելի լավ է իրենց կուսակիցների գործով զբաղվեն, հատկապես որ այս պահին կրում են ամբողջ հանրության բողոքի ու դժգոհության խարանը, և նման պրիմիտիվ ձևերով չեն կարող թեման շեղել կամ այդ դժգոհության սլաքը իրենց վրայից հեռացնել։ Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարակ վերլուծություններ գրելու ժամանակն է։

 
Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին
Ամենադիտված