«Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն և հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել: Նրա առողջականը վատացել է և 2 օր է՝ «սիստեմաների տակ» է: Երեկ ԵԿՄ է գնացել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել:
Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ է գրել աշխատանքից ազատվելու: ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես: Բայց ԵԿՄ- ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն: Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»,-գրում է թերթը: