Ջոլին սկանդալ է սարքել կինոնկարահանման հրապարակում
LifeԱնջելինա Ջոլին սկսել է «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները, սակայն նա չի կարողանում իր մի քանի գործընկերների հետ լեզու գտնել: Ըստ տեղեկությունների, դերասանուհին վիճել է Միշել Պֆայֆերի հետ, ով նոր է միացել նախագծին:
Լրագրողները պարզել են, որ Անջելինան իրեն գոռոզ է պահում և պահանջում լավագույն պայմանները իր համար։
«Նա պահանջել է, որպեսզի նրան հատկացնեն ավելի մեծ դիմահարդարման սրահ, քան Միշելին: Եվ անգամ պահանջել է, որ առաջինը նրան դիմահարդարեն»,-նշել է աղբյուրը:
Միշելն իր հերթին ուշադրություն չի դարձնում Ջոլիին, որի պատճառով նկարահանման հարթակը լարված է:
Սակայն կան դերասաններ, որոնց հետ Անջելինան մոտ է: Մայիսին 20-ամյա Էլ Ֆաննինգը Անջելինայի հետ լուսանկարով էր կիսվել, որտեղ երևում է, որ նրանք շատ լավ հարաբերություններ ունեն: