Ովքեր են լքել Հ1-ը
ԱմենաընթերցվածՀայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք ղեկավար աշխատակիցներ հրաժեշտ են տվել գործընկերներին։
Հանրային հեռուստաընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաներ այսօր ազատման դիմումներ են ներկայացրել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին հեռուստաընկերության աշխատակիցները։
Հեռուստաընկերության լրատվական–վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Հերիքյանն այսօր ցերեկը հրավիրված ժողովում աշխատակիցներին հայտնել են իրենց որոշման մասին և հրաժեշտ տվել նրանց։
Ըստ որոշ լուրերի հեռուստաընկերության լրատվական–վերլուծական հաղորդումների տնօրենին կփոխարինի Արմեն Ամիրխանյանը։
Հանրային հեռուստաընկերությունը լքելու մասին հաղորդագրություն են տարածել նաև «Օրակարգի» հաղորդավար–լրագրողներ Տարոն Կոխլիկյանը և Լարա Առաքելյանը։