«Եգիպտոսում 12-ամյա տղային նշանել են 11-ամյա աղջկա հետ»
ԱշխարհԵգիպտացի Նասեր Հասանն ավագ որդու շքեղ հարսանիքի ժամանակ որոշել է, որ իրենց ընտանիքին ևս մեկ ուրախալի առիթ է պակասում ու նշանել է կրտսեր որդուն` Օմարին, նրա 11-ամյա զարմուհու հետ: Հարսանիքն ու նշանդրեքը տեղի են ունեցել Կահիրեյից 120 կ հեռավորության վրա գտնվող բնակավայրում, դեռահաս զույգի լուսանկարները հրապարակվել են տեղական ԶԼՄ-ներում: Այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության ու հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանների շրջանում, ինչին հյուրերն ու հարազատները պատասխանել են` «նշանդրեք է էլի, հո հարսանիք չէ՞»: Երեխաների շահերը պաշտպանող ակտիվիստներն անգամ դիմել են գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարևկել ծնողներին:
Տղայի հայրը, պատասխանելով հանրության զայրույթին, ասել է. «Ես ազատ մարդ եմ ու ոչ մի վատ բան չեմ արել: Օմարը միշտ էլ շատ է սիրել Հարամին, միշտ ասել է, որ ամուսնանալու է նրա հետ, երբ մեծանան: Իսկ երեխաները շատ խելացի են, նրանց զգացմունքները` փոխադարձ»: Նա նաև ասել է, որ որոշել է շտապել, քանի դեռ մեկ ուրիշը չի խնդրել աղջկա ձեռքն, իսկ կամուսնանան նրանք այն ժամանակ, երբ մեծանան: