Կանադայում օրինականացվեց մարիխուանան
ԱշխարհԿանադայի սենատն օրինականացրել է մարիխուանայի գործածումը։ Օրինագծին կողմ է քվեարկել 52 սենատոր, դեմ՝ 29, հաղորդում է Associated Press-ը։
Օրինագծի համաձայն՝ երկրի ցանկացած չափահաս քաղաքացի կարող է մինչև 30 կգ թմրանյութ գնել և իր տանը կանեփի մինչև 4 թուփ աճեցնել։ Արգելվում է մարիխուանա վաճառել վայրերում, որտեղ ալկոհոլ և ծխախոտ է իրացվում։
Օրենքն ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Յուրաքանչյուր նահանգ կկարողանա կանեփի տարածումը կարգավորող սեփական օրենքները հաստատել։ Առողջապահության նախարար Ջինեթ Փեթիթփաս Թեյլորի կարծիքով՝ երկիրը ողջախոհ և արդար քաղաքականության փուլ է թևակոխել։