Մերժում ստանալուց հետո երիտասարդը գնդակահարել է հավանած 18-ամյա աղջկան
ԱշխարհՊակիստանում տղամարդը գնդակահարել է աղջկան՝ իր ամուսնության առաջարկը մերժելու համար։ Հանցագործությունն արձանագրել են տեսախցիկները, հաղորդում է The News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Աբրար ազգանվամբ տղամարդն տրանսպորտային ընկերությունում հսկիչ է աշխատել։ Նա առաջարկություն է արել միևնույն ֆիրմայում աշխատող գործընկերուհուն՝ 18-ամյա Մեհվիշին, սակայն վերջինը մերժել է նրան։ Դրա պատճառով աշխատանքից հետո տղամարդը հետևել է նրան և գլխին կրակել։ Աղջիկը տեղում մահացել է։
Տեսախցիկների ժապավեններից դատելով՝ կրակելուց առաջ Աբրարը բռնել է աղջկա ձեռքը և ինչ-որ բան ասել։ Նշվում է, որ հսկիչը փորձել է անհետանալ դեպքի վայրից, սակայն ընկերության մյուս աշխատակցիները նրան ոստիկանությանն են հանձնել։
Պարբերականը գրում է, որ հոր մահից հետո աղջիկն ընտանիքի միակ աշխատողն էր։