ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումների շարքը. ովքեր են «հերթի» մեջ
Քաղաքականություն«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։ Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաեւ Տարոնին։