Ինչ իրավիճակ է առաջնագծում
ՔաղաքականությունԱրդեն 2 ամիս է՝ առաջնագծում ադրբեջանական կողմն ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով առաջնագծում առկա իրավիճակը:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
- Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսեւորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:
- Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսեւորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով եւ կուտակումներով (նախորդ շաբաթ):
- Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում. կա նաեւ սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում
- Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները, - գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում: