«Ինչ եղավ, երբ 1 ամիս ապրեցի առանց աշխատանքի, ընտանիքի և բջջային հեռախոսի» (լուսանկարներ)
Աշխարհ«Ես չէի սպասում, որ այս տեսակ հանգստի կարիք ունեմ: Կարծում էի, մի քանի շաբաթ: Միակ ցուցանիշները տաք եղանակը, ապահովությունը և հեռավորությունն էր. հեռավորությունը Դոնլդ Թրամփից: Բայց դանդաղորեն սկսեցի հասկանալ, որ ես հանգստի կարիք ունեի իմ կյանքից: Հատկապես իմ կյանքից՝ կապված բջջային հեռախոսի հետ:
Նպատակը մեկն էր: Անցկացնել 30 օր առանց տեխնոլոգիայի և տեսնել՝ ինչ է պատահում: Հանկարծ փոքրիկ գիտափորձը զվարճալի թվաց:
Օրերը հասարակ ընթացք ունեին: Արթնանում էի ժամը 6-ին, այնուհետև2ժամ յոգա, նախաճաշ, այնուհետև ընթերցանություն: Լանչ, ավելի շատ ընթերցանություն: Կեսօրի վերջում լողում էի, կամ, երբեմն՝ զբոսնում: Ընթրիքից առաջ ևս 2 ժամ յոգա: Քնում էի ժամը 8-ին: Այս ամենը մեկին կթվա դրախտ, մյուսին՝ դժոխք: Ես հրաշալի գին էի վճարում ապրուստիս համար». կիսվել է իր փորձով Անաբել Դունը: