Հայտնի է դարձել պաղպաղակի անսպասելի վնասակար հատկության մասին
LifeԲժիշկ սննդաբան Սվետլանան Ֆուսը զգուշացրել է, թե ինչու չի կարելի հիմնական սնունդընդունման փոխարեն պաղպաղակ ուտել՝ գրում է segodnya.ua-ը:
«Ամռամ տապին հաճախ ենք մտածում, որ շոգ է, կարելի է միայն պաղպաղակ ուտել, պարտադիր չէ ընթրել կամ ճաշել: Այդպիսով, սակայն, ձեր օրգանիզմը զրկվում է կարևոր նյութերի անհրաժեշտ քանակից, դրա փոխարեն գոյանում է ճարպերի և շաքարի ավելցուկ: Դա ունենում է իր հետևանքնրը՝ ավելորդ քաշ, փշրվող եղունգներ, մազաթափություն, ատամների կարիես…»,- ասում է փորձագետը:
Սննդաբանները խորհուրդ են տալիս՝ բացի նրանից, որ պետք չէ լիարժեք սնունդը փոխարինել պաղպաղակով, նաև պաղպաղակ պետք է ուտել սահմանափակ քանակությամբ: