Ինչպես է Ոստիկանությունը հետախուզում Վստրեչի Ապերի տունը․ տեսանյութ
ՀասարակությունՀայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսված բացահայտումների շարքը հասել է նաեւ քրեական աշխարհին: Դեռեւս մայիսի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել, որ ընդհանուր առմամբ հասկանան բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնեն այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա. «Մի մասի վրա ազդում են, որովհետեւիրենց այնպես են ցույց տալիս, որիրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էր, թե քրեական հեղինակություններից ում է առանձնացրել, որ նրանցով զբաղվեն: Ի պատասխան`վերջինս ասել էր, որ անուններ չի կարող տալ.«Հիմա պատկերացնո՞ւմ եք` մեկի անունը ես տամ, ինչ է կատարվելու, առնվազն փախնելու են Հայաստանից»:
մանրամասն՝ կայքում