«Օդից փող»-ի դեմ հարուցված քրգործը կարճվել է. միջնորդագիր` ՀՌԱՀ-ին
Հասարակություն
Newsarm.info-ն անդրադարձել էր «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ հարուցված քրեական գործին: Դատախազությանը հասցեագրված բողոքի հիման վրա հարուցված քրգործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է: Նշենք, որ թեև գործը կարճվել է, բայց այս առումով այլ զարգացում կա:
«Քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որպեսզի հետևեն և քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները բացառվեն»,-ասաց խոսնակը:
Աննա Բադալյան