Հայերեն

Վիգեն Հակոբյան. «Եթե կոնսենսուս չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի»

Քաղաքականություն

Դիմադրության օջախներ կան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է «Newsarm»-ի հարցերին:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կբնորոշեք հետհեղափոխական այն փուլը, որն առկա է հիմա` հաշվի առնելով նաև ԱԱԾ-ի բացահայտումները և դրանց շարունակականության հնարավորությունը:
-Թավշյա հողափոխության նպատակներից մեկը կոռուպցիայի, անօրինականության, ստվերի դեմ սկզբունքային պայքարն է, ինչի մասին նաև «Live»-ի միջոցով իր խիստ դիրքորոշումն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ԱԱԾ պետի հայտարարության վրա, թե կան օպերատիվ տվյալներ, համաձայն որոնց` փորձում են վնասազերծել ԱԱԾ պետին և վարչապետին: Դատելով այդ հայտարարությունից` մի փուլում ենք, երբ կան դիմադրության ինչ-որ օջախներ: Ընդ որում`այդ դիմադրությունը ոչ միայն քաղաքական է, այլև կրիմինալ է, գուցե անգամ զինված, քանի որ խոսքը վնասազերծման մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարությունն աննախադեպ է: Վարչապետը վերոնշյալ տեսաուղերձի մեջ հայտարարեց` քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս եկել, երկրում որոշ հարուստ, զինված ու լծակներ ունեցող մարդիկ իմ դեմ պայքարի են ելնելու: Վարչապետն այդ մասին ԱԱԾ-ից առաջ էր ասել, սակայն Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» էմոցիոնալ ֆոնին այդ հայտարարությունը կորավ: ԱԱԾ-ի ու վարչապետի շուրթերից բավականին տագնապալի հայտարարություն է հնչել: Այն համակարգը, որն ասոցացվում է կրիմինալի ու կոռուպցիայի հետ, սկսում է վտանգ զգալ: Սկսել են զինաթափել, նստեցնել ինչ-որ մարդկանց, ովքեր ինչ-ինչ համակարգերի սիմվոլներ են: Շատ հարցերում կարելի է չհամաձայնել, ընդդիմանալ, բայց կոռուպցիայի հարցում հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի կառավարությանը: Եթե իսկապես իրավիճակը նման սրության է հասել, երբ ուղղակիորեն սպառնում են, ժամանակ առ ժամանակ այդ աջակցությունը զանգվածային ինչ-որ ակցիաների միջոցով պետք է ցույց տալ: Հաշվի առնենք նաև այն, որ Ն. Փաշինյանի իրական հենարանը հանրությունն է, և հանրությունն այս կամ այն ձևով պետք է ցուցաբերի այդ աջակցությունը:
-Արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամկետներ են նշվում: Շրջանառվում է այս տարվա սեպտեմբերը, գալիք տարվա ապրիլը: Ձեր կարծիքով` ո՞րն է ողջամիտ ժամկետը: Ընտրությունների ձգձգումն ինչի՞ կարող է հանգեցնել:
-Ընտրություններին ընդառաջ օրենսդրական փոփոխությունների խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Բայց իրականում այլ խնդիրներ կան: Բոլոր կուսակցություններն իրենց առաջ տարբեր խնդիրներ ունեն: Մեկի մոտ կառուցվածքային խնդիր է, մյուսի մոտ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ ընտրություններին մասնակցեն: Կան շատ տարբեր մոտեցումներ, կուսակցությունները շատ տարբեր շահեր ունեն: Իսկ վերոնշյալ հարցի շուրջ պետք է քաղաքական կոնսենսուս կամ պայմանավորվածություն լինի, որից կախված է նաև այն, թե խորհրդարանը ցրելու մեխանիզմը որքանո՞վ իրագործելի կլինի: Եթե խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ կոնսենսուս և ընդհանուր պայմանավորվածություն չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի:
Կարծում եմ` ամենաօպտիմալը նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածն է. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտից հետո կարելի է պաշտոնապես մեկնարկ տալ նախընտրական փուլին: Այդ ժամանակահատվածը բխում է նաև հանրության շահերից, որովհետև ինչ ուզում եք ասեք, կառավարությունը ժամանակավոր է: Բոլոր լուծումներն ինչ-որ չափով համակարգային չեն: Առավել ևս` երբ խոսքը տնտեսական քաղաքականության մասին է: Մենք տեսնում ենք օպերատիվ հարցերի լուծում, հակամենաշնորհային և կոռուպցիայի դեմ պայքար, բայց համակարգային մոտեցում տնտեսությանը` առայժմ չենք տեսնում: Պատճառն այն է, որ կառավարությունը ժամանակավոր է, ձևավորվել է հանգամանքների բերումով: Ձևավորվել է ոչ թե գաղափարական, այլ «սիտուացիոն պարտնյորների» միջև: Այսինքն`կար «սիտուացիոն» շահ: Եվ ժամանակավոր կառավարությունը այդ պատճառով է, որ չի շտապում համակարգային հարցեր լուծել: Բայց պետք է լինի համակարգված տնտեսական, սոցիալական քաղաքականություն: Մեծ հաշվով` հանրությունը շահագրգիռ է, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ լինեն, ըստ որի կձևավորվի ոչ թե ժամանակավոր կառավարություն, այլ մի ԱԺ և կառավարություն, որն իր գործունեությունը պլանավորում է ավելի երկար ժամանակահատվածի համար:
-Նշեցիք համակարգային փոփոխությունների մասին: Այսինքն, թեկուզև ժամանակավոր լինելու պարագայում պետք է արդեն տեսնեի՞նք այդ փոփոխությունները:
-Նկատի չունեմ այն, որ համակարգային փոփոխությունները պետք է ի կատար ածվեին, բայց մենք պետք է արդեն հստակ տեսնեինք տնտեսական քաղաքականությունը: Պետք է ուրվագծվեին ոչ միայն գերակա ճյուղերը, այլև իրականացման ուղիները: Այդ համատեքստում զարմանալի չէր, որ ծրագրում ոչ մի թիվ չկար: Կառավարությունն էլ է հասկանում, որ անիմաստ է գրել թվեր մի ժամանակահատվածի համար, որը սահմանափակվում է մինչև մեկ տարի ժամկետով: Լուրջ չէր լինի, քանի որ ընտրություններով կարող է փոխվել ոչ միայն կառավարությունը, այլև ԱԺ-ն է նոր լինելու, ուր քաղաքական ուժերի սպասվելիք հարաբերակցությունն այս պահի դրությամբ անորոշ է: Կարելի է միայն կռահել: Ոչինչ դեռ պարզ չէ, և այդ պարագայում ակնկալել, որ տնտեսական փոփոխություններ պետք է լինեին, ռեալ չէ: Այնուամենայնիվ պետք է գոնե ուրվագծվի: Իսկ ամենակարևորը` հասկանալի չէ, թե ո՞րն է կառավարության տնտեսական թիմը, ովքե՞ր են այդ թիմում և փոխվարչապետերից ով է պատասխանատու կոնկրետ տնտեսական քաղաքականության համար: Կամ ո՞վ է համակարգում հումանիտար ոլորտը` առողջապահությունը, կրթությունը և այլն: Գալիս է ժամանակը, երբ այսպիսի հարցերով էլ պետք է զբաղվել: Չեն կարողանում, որովհետև գերնպատակն աստիճանաբար դառնալու է օպերատիվ հարցերի լուծումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստվելը: Այդ պատճառով եմ շեշտում` որքան շուտ, այնքան լավ հանրության համար: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի խնդիրներին, ապա, օրինակ, ՀՀԿ-ի համար` ինչքան ուշ, այնքան լավ, որովհետև իրենց ժամանակ է պետք ուշքի գալու համար: Թեև հենց թվում է, որ ուշքի են գալիս, մի նոր հարված են ստանում, օրինակ` Մանվել Գրիգորյանի գործի տեսքով: Յուրաքանչյուր ուժ իր խնդիրն ունի, այդ թվում` նաև արտախորհրդարանական: Այս պահին ոչ բոլոր ուժերն են պատրաստ ընտրությունների:

Աննա Բադալյան

 

ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի
Ամենադիտված