Ո՞վ է 21 տարվա վաղեմության այս լուսանկարում․ մանրամասներ
ԱմենաընթերցվածՖեյսբուքյան օգտատեր Միքայել Մանուկյանի էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում պատկերված տղամարդը, ըստ ուղեկից նկարագրության, Մանվել Գրիգորյանի պատժամիջոցների զոհն է, ԵԿՄ-ի անունից փող շորթած խաբեբա, ով գեներալին բաժին չի հանել:
Մեզ հետ զրույցում Միքայել Մանուկյանը հայտնեց, որ այս տղամարդու մասին տեղեկությունները փոքր-ինչ հակասական են: Ըստ այս պահին ունեցած տեղեկատվության, շղթայված տղամարդու անունը Աշոտ է, նկարը 96-97թթ-ին է արված: Այն ժամանակ նա ներկայացել է որպես Դուշման Վարդանի եղբայր և գումարներ է հափշտակել ԵԿՄ-ի անունից: Ռնդամալից է, նախկինում 5 անգամ դատապարտված: Այսպես է պատժվել կատարած հանցանքների համար:
«Արխիվից հանած նկար եք ուզու՞մ: Սա էլ արխիվային լուսանկարներից Էջմիածնի Գոձիլայի դերակատարմամբ: +16
Գեներալ Մանվելը իր օլիգարխ ընկերներից ԵԿՄ-ի անունից փող շորթած խաբեբային իրեն բաժին չհասցնելու համար պահում էր ԵԿՄ-ի պադվալներում: Այսպես էր պատժում նաև իրեն չգովերգող անհնազանդ աշխատակիցներին»,-գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ: