Մոսկվայում ուրախացած երկրպագուն ուղիղ եթերում գրկել է լրագրողուհու կուրծքը և համբուրել նրան․ տեսանյութ
ՍպորտDeusche Welle-ի մարզական ալիքի լրագրողուհի Ջուլիետ Գոնսալես Թերանը ուղիղ եթեր է վարել Մոսկվայի Մանեժնայա հրապարակից:
Անսպասելիորեն նրան է մոտեցել ֆուտբոլի երկրպագուն և «Ռուսաստան՝ չեմպիոն» վանկարկումներով գրկել և համբուրել է լրագրողուհուն:
Ընդ որում տղամարդը ձախ ձեռքով գրկել է աղջկա կուրծքը:
Անտեսելով միջադեպը՝ լրագրողուհին ժպտալով շարունակել է ուղիղ եթերը, ավելի ուշ նա տեսանյութը տեղադրել է սոցցանցում և մակագրել. «Ես կիսում եմ բոլորի հետ ֆուտբոլային կրքերը, սակայն մենք պետք է սահման գծենք սիրո և սեռական բռնության միջև»: